ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ժամանակակից արվեստների միության աջակցությամբ` ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում տեղի կունենա «Դետք» խմբի «Հավերժից էլ երկար» երգի և տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երաժշտության հեղինակ` Արման ԱՄՊ, բառերի հեղինակներ` Համլետ Առաքելյան, Անուշ Վարդանյան, տեսահոլովակը` Կարեն Գալստյանի: